Home / Հայաստան / ՔԿ-ն նկատեց, որ Վազգեն Մանուկյանը իշխանություն է ուզում

ՔԿ-ն նկատեց, որ Վազգեն Մանուկյանը իշխանություն է ուզում

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

Քրեական գործը հարուցվել է այս տարվա փետրվարի 12-ին և 20-ին տեղի ունեցած հանրահավաքների ընթացքում Մանուկյանի կողմից արված «իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի» կապակցությամբ։

լրացում (մարտի 4, 12։15) — Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: ՔԿ-ից հայտնում են, որ նրան մեղադրանք է առաջադրվել (ՔՕ 301-րդ հոդվածով), որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Մանուկյանը, ի թիվս այլի, հայտարարել էր, որ «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»։