«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հայտարարել է Բաղրամյան պողոտան բացելու մասին. ազատ տեղաշարժը կվերականգնվի։
Դեմիրճյան փողոցում տեղակայված վրաններն, այնուամենայնիվ, կմնան։ Դրանք հռչակվել են «Շարժման շտաբ»:
Հայտարարության համաձայն՝ շարժումը որոշել է «սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը»: