Twitter կորպորացիայի ղեկավար, համանուն սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսին Valuables աճուրդային հարթակի միջոցով վաճառել է իր առաջին թվիթը որպես անփոխանակելի թոքեն (NFT)։
Դորսին իր առաջին թվիթը հրապարակել էր 15 տարի առաջ՝ 2006 թվականի մարտի 21-ին։ Թվիթի NFT-ն գնել է մալազիական Bridge Oracle ստարտափի գլխավոր տնօրեն Սինա Էսթավին՝ ավելի քան 2,9 մլն դոլարով։
https://twitter.com/jack/status/1369326373035245581?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1374071729467707394%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es2_&ref_url=https%3A%2F%2Fwww.svoboda.org%2Fa%2F31164194.html
Դորսին վաճառքից ստացված գումարը փոխակերպել է բիթքոյնի (կրիպտոարժույթի ներկայիս կուրսով՝ 50 բիթքոյն) և նվիրաբերել Give Directly բարեգործական կազմակերպությանը՝ Աֆրիկայի աջակցության համար։
Թվիթը շարունակում է մնալ իր տեղում, բաց հասանելիությամբ։
https://twitter.com/jack/status/20?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E20%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.svoboda.org%2Fa%2F31164194.html
Անփոխանակելի թոքենները կիրառվում են ստուգելի թվային դեֆիցիտ ստեղծելու, թվային ակտիվներ սեփալանաշնորհելու և դրանք մի քանի հարթակներում օգտագործելու հնարավորություն ունենալու համար։ NFT ունի որոշ հստակ կիրառություններ, որոնցում թվային իրերի միակություն է պահանջվում։ Այդպիսիք են կրիպտոարվեստը, կոլեկցիոն թվային ապրանքներն ու օնլայն խաղերը։ Արվեստը NFT-ի և առհասարակ բլոկչեյնի կիրառության առաջին ոլորտներից էր, քանի որ անփոխանակելի թոքենները հնարավորություն են ընձեռնում ապացուցել թվային իրի, տվյալ դեպքում՝ թվային արվեստի գործի, միակությունն ու բնօրինակությունը։