Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է ՀՔԾ լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:
Կողմ է քվեարկել 80, դեմ՝ 38, իսկ ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
Կոմիտեի ծառայողների նշանակման համար նախատեսվում է մրցույթ իրականացնել, իսկ մինչ այդ Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով կնշանակվի 20 անձ: