Home / Հայաստան / Հադրութից փոխանցվել է ևս մեկ աճյուն

Հադրութից փոխանցվել է ևս մեկ աճյուն

Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զինծառայողի աճյուն, նշելով, որ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր առմամբ 1543 աճյուն։