Ջաբրայիլի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել Ղարաբաղի ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար, 1975 թվականին ծնված Տ.Հ.-ն
Տուժածը ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում Տ․ Հ-ին առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողումներ իրականացնող խումբը փրկարարին տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: Այս պահին նա վիրահատվում է, կյանքին վտանգ չի սպառնում։
Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա փաստորեն արդեն երրորդ դեպքն է:
Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ, ականի վրա պայթել և վիրավորում են ստացել հայաստանցի փրկարարները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողները՝ Թալիշ-Մատաղիս հատվածում: Մահվան ելքով դեպքեր չեն հայկական կողմից չեն արձանագրվել: