Ապրիլի 15-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում երթ իրակացնելիս վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ, հայտնել է Պաշտպանության նախարարությունը:
Պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992 թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ) տեղում մահացել են։
Քննչական կոմիտեից «Լուրեր»-ին տեղեկացրել են, որ վարորդի ինքնությունը պարզվել է, սակայն մինչև այժմ նրան հայտնաբերել չի հաջողվել:
Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուս զինծառայողները բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:
Լրացում․ 20։45 – Քննչական կոմիտեից ավելի ուշ հաղորդել են, որ մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Վերջինս Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին։