Armvoice տելեգրամ ալիքը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների փակ հանդիպումից մի փոքրիկ հատվածի ձայնգարությունը։
«Մենք մերոնցով ենք խոսում։ Ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքանով, որքանով դրա գոյությունն այդ տեսքով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք», – իրավաբանների հետ հանդիպմանն, ըստ ձայնագրության, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել ապրիլի 7-ին Մոսկվայում՝ Պուտին-Փաշինյան բանակցություններից հետո։