Home / Տեսանյութեր / Լուրեր Մարսից․ «Հնարամտություն» ուղղաթիռը միացավ «Հաստատակամությանը»

Լուրեր Մարսից․ «Հնարամտություն» ուղղաթիռը միացավ «Հաստատակամությանը»

NASA-ին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է ուղղաթիռ ուղարկել Մարս։

Ingenuity (հնարամտություն) կոչվող դրոնը մոտ 40 վայրկյան կարողացել է մնալ 3 մետր բարձրության վրա, իսկ փետրվարին Մարս ուղարկված Perseverance (հաստատակամություն) կոչվող ռովերը տեսագրել է թռիչքը։

«Հնարամտությունը» դեռ մի քանի ավելի բարձր թռիչք պետք կատարի Կարմիր մոլորակի վրայով, որից հետո պետք է մի քանի օր սպասի՝ վերալիցքավորվելու համար։ Երկրի վրա 1.8, իսկ Մարսի վրա 0.7 կիլոգրամ կշռող ուղղաթիռն արևային մարտկոցներով է աշխատում։ Մարսի մթնոլորտի խտությունը կազմում է Երկրի մթլնոլորտի խտության 0.1%-ը. դրոնը հնարավորինս թեթև պետք է լիներ։

«Հարևան» մոլորակը գտնվում է մեզնից շուրջ 300 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչն անհնարին է դարձնում այնտեղ հեռակառավարվող ուղղաթիռ ուղարկելը։ Այդ պատճառով էլ «Հնարամտությունն» ինքնակառավարվող է։

 

«Հնարամտության» և «Հաստատակամության» համատեղ սելֆին

NASA-ի գիտնականներն այս նվաճումը պատմական են համարում, քանի որ հիմա հնարավոր կլինի ուսումնասիրել Մարսի ( կամ այլ մոլորակների) մի շարք տարածքներ, որոնք «Հաստատակամությանը» և այլ մարսագնացերին անհասանելի են։

«Հնարամտությունը»՝ Մարսի վրա

Ամերիկյան տիեզերական գործակալությունը չի պատրաստվում կանգ առնել այս հաջողության վրա։ Հետագա դիտարկումների արդեն հաստատված մի շարք ծրագրեր կան, որոնց թվում երկրից էլ ավելի հեռու գտնվող Սատուրնի արբանյակի՝ Տիտանի ուսումնասիրությունն է՝ Dragonfly ուղղաթիռի միջոցով։ Այն նախատեսված է Տիտան ուղարկել 2030-ականների կեսերին։