Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է իր պաշտոնավարումը որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։
Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար»,- ի թիվս այլի, ասված է արդեն նախկին նախարարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Առաքելյանը սոցապ նախարար էր նշանակվել անցյալ տարվա նոյեմբերի 20-ին, իսկ մինչ այդ եղել էր վարչապետի խորհրդական։