🔻 Նախագահի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Նոր նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը:
Վերջինս 2018-ի հուլիսին նշանակվել էր վարչապետի խորհրդական: Տնտեսագետ է, «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինք կազմած «Առաքելություն» կուսակցության անդամ: 2017 թվականից զբաղեցնում է «Մոգո» վարկային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2018-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական է։ Զբաղեցրել է նաև ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի պաշտոնը:
🔻 Պաշտոնանկ է արվել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրան փոխարինել է վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
Հարությունյանը 1999-2000 թվականներին զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը: Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է ստացել 1996 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։ Քոչարյանի օրոք զրկվել է զինվորական կոչումից։ Մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Արմեն Սարգսյանը վերականգնել է Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը։ Հետագայում նա նշանակվել է Փաշինյանի խորհրդական։
🔻 Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
Անդրանիկ Փիլոյանը Հայաստանի ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր, գեներալ-մայոր: Հոկտեմբերի 22-ին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։
Նոյեմբերի 17-ին հեղափոխությունից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը գլխավորող Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է նախարարի պաշտոնից:
🔻 Նոյեմբերի 18-ին փոխվել է նաև ԱԳ նախարարը․ ավելի վաղ պաշտոնանկ արված Զոհրաբ Մնացականյանին այդ պաշտոնում փոխարինել է Արա Այվազյանը։