Home / Բանտ / DOXA-յի խմբագրության հայտարարությունը իր չորս լրագրողների ազատազրկման վերաբերյալ 

DOXA-յի խմբագրության հայտարարությունը իր չորս լրագրողների ազատազրկման վերաբերյալ 

Ապրիլի 14-ին` ժամը 6-ին, Մոսկվայում ոստիկանությունը մտավ խուզարկելու DOXA-յի գրասենյակը։ Զուգահեռաբար ուժայինները ներխուժեցին նաև պարբերականի չորս խմբագիրների՝ Արմեն Արամյանի, Նատալյա Տիշկեվիչի, Վլադիմիր Մետյոլկինի և Ալլա Գուտնիկովայի բնակարաններ, ինչպես նաև խմբագիրներից երկուսի ծնողների տուն։ Խուզարկությունից հետո լրագրողներին կալանավորեցին և տարան Քննչական կոմիտե։

Բոլոր խմբագիրներին մեղադրանք ներկայացրեցին 151․2 հոդվածով («Անչափահասների մասնակցություն վտանգավոր գործողություններում»), որով առավելագույն պատիժ է սահմանված՝ 3 տարի ազատազրկումը։ Ըստ քննիչների, մեղավորության ապացույցը տեսահոլովակն է, որում DOXA-յի խմբագիրները բացատրում էին, որ Ալեքսեյ Նավալնուն աջակցող ցույցերում մասնակցելու պատճառով համալսարանից հեռացումն անօրինական է։ Ռոսկոմնադզոռի պահանջով տեսահոլովակը հեռացվել էր։ Խմբագրությունը համաձայն չէ այդ պահանջի հետ․ տեսահոլովակում անիրավական գործողություններ իրականացնելու կոչեր չկային, այնտեղ միայն ասվում էր, որ երիտասարդները չպետք է վախենան արտահայտեն իրենց կարծիքը։ DOXA-ն բողոք է ներկայացրել Ռոսկոմնադզորին և մոտակա ժամանակ պետք է կայանա դատը։

Ապրիլի 14-ին բոլոր չորս մեղադրյալներին դատարանը նշանակեց նույն կանխարգելիչ միջոցը «որոշակի գործողությունների արգելքի տեսքով»։ DOXA-ի խմբագիրները պարտադրված են լինել տանը 00։00-ից մինչև 23։59-ը։ Նրանց արգելվում է օգտվել ցանկացած կապի միջոցներից, այդ թվում համացանցից, և շփվել որևէ մեկի հետ բացի հարազատներից և փաստաբաններից։

DOXA-ն անկախ ԶԼՄ է՝ ժամանակակից համալսարանի և ռուսական ակադեմիայի խնդիրների մասին։ Վերջին չորս տարվա մեջ DOXA-ն բազմաթիվ պատմություններ է հրապարակել համալսարանների մասին (ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արտասահմանյան), պաշտպանել է ուսանողների իրավունքները, դատական նիստերից ուղիղ հեռարձակումներ կազմակերպել և հրապարակել տասնյակ հետաքննություններ։

DOXA-յի խմբագրությունը վստահ է, որ այս ազատազրկումները քաղաքական հետապնդում են։ Ճնշումը, որի հետ ռուսաստանցի լրագրողները այժմ առնչվում են, աննախադեպ է․

– Մենք չենք կանգնեցնում մեր աշխատանքը։ Մենք շարունակելու ենք լուսաբանել երիտասարդների համար կարևոր պատմություններ և շարունակելու ենք պաշտպանել մեր իրավունքները։

Մենք շատ շնորհակալ ենք աջակցության համար, որը մենք ստացել ենք մեր գործընկերներից բազմաթիվ ԶԼՄ-ներում և կազմակերպություններում։ Համոզված ենք, որ չենք կարող անցնել այս փորձությունների միջով առանց օգնության և համերաշխության։ Խնդրում ենք ձեզ կիսվել մեր պատմությունով՝ հրապարակայնությունն և ուշադրությունը մեզ շատ կօգնի։

Դուք նաև կարող եք աջակցել DOXA-յին նվիրատվություն անելով, որը կօգնի մեզ ավելի արագ ազատել մեր ընկերներին։ Եթե դուք ուզում եք անել նվիրատվության, խնդրում ենք, օգտագործեք մեր Պատրեոնը։ Դա կարևոր է, քանի որ, ըստ Ռուսաստանի օրենսդրության, մենք չենք կարող ֆինանսավկան աջակցություն ստանալ արտասահմանից այլ սերվիսներ միջոցով։ 

Patreon: https://www.patreon.com/doxajournal
#мытожеdoxa