2026 թ. հունիս 24, չորեքշաբթի

Հրդեհ Օշականում՝ կա մեկ զոհ

Այսօր ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկն այրվում է։ Դեպքի վայր մեկնած փրկարարները տանը հայտնաբերել են այրված դի։

Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հրդեհը հաջողվել է մարել 09։27-ին։