Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին այսօր չընտրեց վարչապետ:
Սա արվում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական ներկայացրեց։ Ըստ պայմանավորվածության՝ նա շարունակելու է պաշտոնավարել իբրև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հրաժարականին հաջորդող երկու շաբաթների ընթացքում իշխող խմբակցությունը նրան երկու անգամ վարչապետի թեկնածու է առաջադրելու, երկու անգամն էլ նա չի ընտրվելու, այուհետև, Սահմանադրության համաձայն, խորհրդարանն արձակվելու է և նշանակվելու են արտահերթ ընտրություններ։
Քիչ առաջ կայացած քվեարկությունում իշխող «Իմ քայլը», ինչպես և հայտարարվել էր նախօրոք, ձեռնպահ էր քվեարկում։ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն նիստին չէին մասնակցում։
Վարչապետի ընտրության հարցը երկրորդ անգամ կքննարկվի մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։