Home / Բանակ / Զինվորի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը

Զինվորի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն:

Վերջինս, ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, կասկածվում է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու մեջ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով երեկ երեկոյան գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։