Մայիսի 4-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։
Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը․ «Կատարվում է քննություն»:
Թարմացում 18։32 – Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել Քրեական Օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):