Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային կետերի տեղակայման վայրերը․
Երևան
1․ Հյուսիսային պողոտա, ժամը 12:00-20:00
2․ «Կասկադ համալիրի» հարակից տարածք, ժամը. 15:00-20:00
3․ «Մալիբու» սրճարանի հարակից տարածք, ժամը 15:00-20:00
4․ «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածք, ժամը 15:00-20:00
5․ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ժամը 15:00-20:00
6․ «Երևանի 2800-ամյակի այգու» հարակից տարածք, ժամը 15:00-20:00
7․ «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածք, ժամը 14:00-20:00
8․ «Դալմա Գարդեն» մոլ, աշխատանքային օրերին ժամը 16:00-21:00, ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-21:00
9․ «Մեգամոլ» առևտրի կենտրոն, աշխատանքային օրերին ժամը 16:00-21:00, ոչ աշխատանքային օրերին ժամը 14:00-21:00
Շիրակի մարզ
Գյումրու Վարդանանց հրապարակ, ժամը 12:00-20:00
Լոռու մարզ
Վանաձորի Հայքի հրապարակ, ժամը 12:00-20:00
Տավուշի մարզ
Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 12:00-20:00
Հիշեցնենք՝ պատվաստվել կարելի է նաև Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում՝ անկախ գրանցման վայրից։ Բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և չինական CoronaVac-ը հասանելի են բոլոր ցանկացողներին, մինչդեռ ռուսական Sputnik V-ով կարող են պատվաստվել 18-54 տարեկան խոցելի խմբերում ներառված մարդիկ։ Մայիսի 19-ի տվյալներով՝ Հայաստանում պատվաստումների գործընթացի մեկնարկից ի վեր պատվաստվել է 21 591 մարդ կամ երկրի բնակչության 0,7 տոկոսը։