«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև։ Ջերմուկում քարոզարշավի ընթացքում այս մասին հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Պարգևներից օգտվելու հնարավորություն, ըստ նրա, կունենան քաղաքացիները, որոնք ա) կնկարահանեն ընտրակաշառք տալու, ստանալու փորձ , բ) կփաստագրեն պետական ու ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ապօրինի ազդեցություն գործելու փորձ»:
Ընտրակաշառակերության գործերով առ այսօր կալանավորվել է 5 հոգի, մեղադրյալի կարգավիճակ ունեցող ևս 10 հոգի այլ խափանման միջոցի տակ է գտնվում։ 40 հոգի անցնում է որպես կասկածյալ։ Փաշինյանի հավաստիացմամբ՝ «իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավականին առատ բերքահավաք են խոստանում»:
Վաչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հայտարարել է՝ որ ահազանգներ կան ահազանգեր կան, որ, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայից» մարդկանց պարտադրում են գնալ հանրահավաքների կամ ընտրեն որևէ մեկին:
«Հույս ունեմ, որ այս փաստերը, այս արձանագրումը չեն հաստատվի, որովհետև եթե հաստատվեց, շատ ծանր հետևանքներ կունենա: Եվ ես ինչպես Զանգեզուրի պղնձաոլիբդենային կոմբինատի համար եմ ասում, [այնպես էլ] «Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ը առնվազն կազատվի աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին», ասել է Հայաստանի ղեկավարը։