Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, բիզնեսմեն Արա Աբրահամյանի, «Տաշիր» խմբի սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ:
Ըստ «РИА Новости»-ի, երեք հայ բիզնեսմեններին մեղադրանք է առաջադրվել սպառազինության մաքսանենգություն կազմակերպելու, 2001-21 թվականներին օդային ճանապարհով Հայաստան, այնուհետև Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ խոշոր տրամաչափի մարտական հրազեն, ռազմամթերք, պայթուցիկներ ուղարկելու համար:
Քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին։