Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայողներ են հոսպիտալացվել։ Նրանցից մեկը մահացել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան մայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ»-ին, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմնագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է», – ասված է հաղորդագրության մեջ։
Օպելի վարորդը ձերբակալվել է։ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրգործ է հարուցվել՝ 242)-րդ հաոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախաքննությունը շարունակվում է։