— Ողջույն, սրտիկնե՛ր։ Եվ, իհարկե, ողջույն, չուզողնե՛ր։ Ինչպե՞ս եք։
Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի մտքով․ երբ աղջիկը բաց ա հագնվում, դա չի նշանակում, որ աղջիկը ձեզ հրավիրում ա փիս-փիս բաներ անելու։ Դա նշանակում ա՝ մենք ուղղակի սիրում ենք մեր մարմինը և սիրում ենք այն ինչ-որ տեղ ցուցադրել։ Բայց քանի որ դուք ղզղնած եք կամ չեք հասնում էտ աղջկան, դուք էտ աղջկան ասում եք «փչացած»։ Եվ, իհարկե, դրա հակառակը կա․ երբ աղջիկը լրիվ փակ ա հագնված, դա չի նշանակում, որ ինքը «փչացած» չի։
Ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել (դուք փոքր եք եղել և չեք հիշում). երբ լսում եք «կրծքեր» բառը կամ տեսնում եք կրծքեր, դուք միանգամից վատ բաներ եք մտածում։ Սիրելինե՛րս, առաջին բանը, երբ դուք ծնվել եք, ձեր կյանքում դուք տեսել եք կրծքեր և, իհարկե, սնվել եք նույնիսկ այդ կրծքերից։ Այսինքն՝ մի նեղվեք․․․
Սիրելի՛ տղամարդիկ, երբ տեսնում եք կուպալնիկով աղջիկ, կիսամերկ աղջիկ, մի քիչ բաց հագնված աղջիկ, դա չի նշանակում, որ ինքը ձեզ սեքսուալ սիգնալ ա տալիս։ Չէ՛։ Ուղղակի կանայք իրենք փառաբանում են իրենց մարմինը։ Մենք տենց սիգնալ չենք տալիս, մենք տենց տղամարդ չենք կապում։ ․․․Լիքը ուրիշ կապելու ձևեր կան․ եթե աղջիկներն ուզում են կապեն տղամարդուն, ընդամենը կարան նայեն աչքերի մեջ երկու վայրկյան ու էտ տղան լինի իրանցը։
Իսկ եթե մենք հագնվում ենք մի քիչ բաց, դա նշանակում է, որ մենք սիրում ենք մեր մարմինը ավելի շատ, քան ձեր կարծիքը։՛
Աղջիկները երբ հագնվում են մի քիչ բաց, նամանավանդ ամռանը, դա չի նշանակում, որ նրանց ձեզ սիգնալներ են ուղարկում․․․ Ու դաժը եթե սիգնալ էլ են ուղարկում, լա՛վ են անում։ Հարցեր կա՞ն։
— Հիմա խոսքս ուղղում եմ որոշ հայ տղամարդկանց մի կուտոկի, ովքեր իրենք իրենց հայելու մեջ չնայելով՝ անվանում են հայ աղջիկներին «փչացած» և գցում են հայ աղջիկների անունը, հետո էլ մտածում՝ ինչի են այլ ազգերը գալիս ու մեզ ցավացնում։
Առաջինը՝ մի հատ ինքներդ ձեզ նայեք, դուք ոնց եք վերաբերվում ձեր հայ աղջիկներին, սենց բաժանել եք երկու մասի՝ «փչացածի» և «չփչացածի»․․․ Լսե՛ք, դուք 16 տարեկանից, 14 տարեկանից ապրում եք նենց ազատ կյանքով, յուրաքանչյուր հայ տղամարդ ինչ ուզում՝ անում ա։ Դո՛ւք եք ամենափչացածը։ Դուք ինչ ուզում՝ անում եք, ու ձեր մաման ձեր վրա չի խոսում։ Ոչ էլ պապան։ ․․․Սրանից հետո չհամարձակվեք, ա՛յ փչացածներ, մի հատ հայ աղջկա, դաժը եթե ինքն իրան վատ ա պահել, անունը գցեք։ Դուք չե՞ք հասկանում, որ դուք եք «փչացնում»։ Դո՛ւք եք տարիներով «փչացրել» էտ աղջկան։ Ո՞նց ա աղջիկը դառնում «փչացած»։ Ինքն իրան՝ մենակո՞վ։ No! Հաշվում եք, չէ՞, քանի հոգու հետ ա եղել։ Այ էտ քանի հոգին են էտ աղջկան «փչացրել», եթե ձեր ուղեղով նայեմ․․․ Է մի՛ «փչացրեք», մի՛ կպեք մատով, սլաբո՞․․․
— Մի հատ ձեզ նայեք, ձեր մեջ նայեք։ 14 տարեկանից «անբարոյականների» մոտ եք էթում, ու դուք փչացա՞ծ չեք։ Ձեր կանանց դավաճանում եք, սիրածներ եք պահում տարիներով․․․ Դուք փչացա՞ծ չեք, ի՞նձ եք գրում՝ «փչացած» կամ իմ նման աղջկերքին, ովքեր աշխատում են իրանց քրտինքով, ոնց ուզում՝ ապրում են․․․ Լա՛վ ենք անում։ Չէ, ձեր պես ապրե՞նք՝ սրան-նրան անուն կպցնելով։ Չհամարձակվե՛ք։
— Դուք ձեզ կողքից տեսե՞լ եք։ Ասենք, խմած հայ տղամարդիկ․․․ Դուք ձեր կողքը նստե՞լ եք հեչ։ Ձեր վրի հոտը առե՞լ եք։ Քանի աղջկա հետ եք դավաճանել ձեր կնոջը կամ ընկերուհուն, կամ նշանածին․․․ Էտ որ կարում եք պրոֆեսիոնալ ձևով գաղտնի պահեք, դուք փչացա՞ծ չեք, մե՞նք ենք «փչացած», որ թքա՛ծ ունենք ձեր կարծիքի վրա։ Հիմա ո՞վ ա դուխովը՝ մե՞նք, թե՞ դուք․․․ «Հանկարծ կնիկը չիմանա»․․․ Ա՛յ փթիրներ։ Թե՞ մենակ կարում եք տենց քֆուրներ գրեք, է՞տ ա ձեր ուժը։ ․․․Չեք ամաչո՞ւմ։ Նադայել արիք, արա՛, հերիք ա։
— Մի՛ սովորեցրեք, թե մարդ ոնց ապրի։ Գնացեք ձեր աղջկերքին սովորացրեք ու ձեր կնիկներին․․․ Իմ նման ինքնուրույն մարդկանց, ովքեր ձեզնից շատ կյանք ու դժվարություն են տեսել, արա, մի՛ սովորցրեք կյանք։ Ե՛ս ձեզ կարամ սովորացնեմ կյանք, ա՛յ դիվան քշողներ։ Մատերներդ ջարդվի, որ սրանից հետո իմ նման հայ աղջկերքին դուք քֆուր գրեք։ Պոկվի-ընկնի։ Մատները չէ՝ ձեր սեռական օրգանները պոկվի-ընկնի վրեքներիցդ, կնիկներներդ մնան առանց սեռական օրգան․․․ Նադայել արիք, արա, հերի՛ք ա։ Ոնց կուզեմ՝ կապրեմ, ում հետ կուզեմ՝ կապրեմ։ Ձեր գործը չի։ Դուք ձեր քիթը կոխեք ձե՛ր տռուսիկի մեջ։ Leave me alone!
— Ու Աստվածաշնչից օրինակներ ինձ մի՛ ուղարկեք։ Ես Աստծուն ճանաչում եմ․․․
Դուք ձեր համար կարդացեք Աստվածաշունչը, որ հասկանաք՝ որտեղ եք սխալ արել, որ դզվեք։ Ամեն մարդ ինքն իրա տեղն ա պատասխան տալու, երբ կանգնեց Աստծո առաջ։ Տո դուք ո՜վ եք, որ ինձ արդեն դատեք, արա։ Հլա շո՛ւտ ա։
— Ինձ ասում եք՝ թեթև տար, բան։ Փորձում եմ թեթև տանել։ Բայց, պատկերացրեք, վիդեոս էլի մեկը դրել ա, 8 հազար քոմենթ տակը, ՈՒԹ ՀԱԶԱՐ, ու սենց քոմենթներ ա․․․ ասենք, հայ տղամարդ ա՝ երեխեքի, կնգա հետ, սենց ընտանիք ա հայ էլի, էն որ ես գժվում եմ հայ ընտանիքների համար․․․ ու քոմենթ ա գրել․ «Տո դու ով ես, որ էտ ֆիդայինի երգը երգես։ Այ մի հինգ հատ ֆիդային որ քեզ բռներ՝ բռնաբարեր, ու ամեն մեկից հղի մնայիր, նոր կիմանայիր»։ Կներեք՝ ի՞նչ պտի իմանայի։ Ի՜նչ պտի իմանայի, որ ինձ բռնեին, բռնաբարեին, ու ես հղիանայի։ Ի՜ՆՉ ՊՏԻ ԻՄԱՆԱՅԻ։ Ի՞նչ, ա՛յ անասուն։ Ի՞ՆՉ։ Խի ֆիդայինը հայ աղջիկ ա բռնաբարո՞ւմ․․․
— Ո՞վ եք դուք վաբշե, ո՞վ եք դուք, որ ձեզ ընդունեն, որ ձեզ հարգեն․․․ Հեյ-հեեե՜յ։
— Ուշադիր լսե՛ք․ եթե դու տեսնում ես ինչ-որ մեկին (կապ չունի՝ ինչ ազգ ա, բայց նամանավանդ հային) և ուզում ես իրան վատաբանես, պռոստը տակ ուզում ես իրան վատաբանես՝ իրա հագածի համար, իրա ապրածի համար, դատես, անուն կպցնես, քոմենթ գրես, ուրեմն հիշի՝ դու ամենափչացած հայի տեսակն ես, դո՛ւ, հենց հիմա քեզ եմ ասում։ ․․․
Եթե դու քո աչքի գերանը չես տեսնում ու դիմացինի աչքի փուշն ես նկատում, դու մոլորված ես։ ․․․ՈՒշքի արի։ Ուշքի արի, արա՛։ Որովհետև դու հարգանքի արժանի չես, ես քեզ չեմ հարգում։ Սրտիդ մեջ նայի։ Տե՛ս՝ սրտիդ մեջ թարա՞խն ա շատ։ Ուշադիր եղիր սրտիդ։
— Ու վաբշե՝ գիրք կարդացեք։
․․․Ինքնազարգացմամբ զբաղվեք, աճեք մի քիչ։ Դա նշանակում ա՝ հոգևոր աճ, գիտակցության աճ։ Աճե՛ք։ Հենց աճեք, էլ չեք նկատի դիմացինի ծիծիկը, ոռիկը և այլն․․․ Սիրուն բաներ նկատելուց՝ նորմալ ռեակցիա կտաք․ վա՜յ, կասեք, էս ինչքան սիրուն ա բնությունը էս աղջկան կամ էս տղային ստեղծել։ Վսյո՛։ Էտքանով եզրափակվում ես․․․
— Ես ուզում եմ իմ ազգը աճի։ Էնքան աճի, որ սիրուն աղջիկ տենալուց քֆուր չտա, ասի՝ «ջաա՜ն, սիրուն հայ աղջիկ ա․․․ արժի էս աղջկանից երեխա ունենալ»։
Ոչ թե՝ «էտ փչացածը» ու քֆուրները գնաաաա՜ց՝ «քեզանից ով պտի երեխա ունենա», «տո քու հետ ով կամուսնանա», «տո քեզի տուն տանողը»․․․ Յանիմ դուք էլ նենց մի լավ, հարգանքով կանանց նկատմամբ, աղջկա նկատմամբ, էն որ ամեն օր փողը բերում եք, երեխեքին տիրություն եք անում․ դուք տենց եք, մի հատ էլ, ասենք, անուն եք կպցնո՞ւմ։
Դուք վաբշե խաբա՞ր եք, որ ես ձեր պատճառով երեխա չունեմ։ Դուք վաբշե գիտե՞ք, հայ տղամարդի՛կ, որ դուք եք մեղավոր, որ ես էսօր երեխա չունեմ։ Ու էտ որ հա տենց հարցնում եք՝ «Շպռոտ ջան, մի հատ երեխա բեր, մեղկ ես»․․․ Ես չեմ ուզում անհեր երեխա բերեմ, ես ուզում եմ իմ երեխեն հերով մեծանա։ Ու եթե կասկածող կա, որ ես կարամ նորմալ երեխա դաստիարակեմ, թող գա երեսիս ասի։ Ձեր էտ փտած ուղեղների պատճառով էսօր լիքը լավ աղջկեք առանց երեխա են․․․
«Էտ աղջիկը ում ա ունեցել իրա կյանքում», «ժամը քանիսին ա գալիս տուն», «մաքուր ա – մաքուր չի», «կյանքի մեջ համբուրվել ա, թե չէ», «խաբվել ա, թե չի խաբվել»․․․ Չգիտես ինչի՝ աղջկա մոտ դա խաբվել ա, ձեր մոտ՝ կայֆավատ ա։ Սկսում եք տենց իրար պասեր տալ․․․ Կամ մի հատ տղա, ասենք թե, սիրում ա ինձ, մեկ էլ դուք գրում եք՝ «արա, գիտես, բան, էտ աղջիկը փչացած ա, սրա հետ-նրա հետ ա եղել, ու՞ր ես ուզում»։ Բայց, ասենք, էտ տղեն սիրահարված ա, ուզում ա էտ աղջկան․․․ Ա՜յ տենց տուն քանդելով, աղջկերքին դժբախտացնելով էսօր ուզում եք, որ ձեզ Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան հարգե՞ն․․․ Ծիծաղալու եք։