Գլխավոր / Մեդիա / Ես սիրում եմ իմ ծիծիկները

Ես սիրում եմ իմ ծիծիկները

Շպռոտ․ — Ես ոչինչ չեմ անում, որ լինեմ աղմկահարույց։ Ես ուղղակի այնպիսին եմ ինչպիսին ես կամ, մեկ էլ տեսնում եմ՝ աղմկահարույց եմ փաստորեն։ Ես ոչ մի բան չեմ անում։ Ամենաշատը խոսում են տեսահոլովակներից։ Այդքան երգի ընտրությունից չեն խոսում ինչքան տեսահոլովակներից․ ինչի՞ այդքան վուլգար՝ հայ աղջիկ է։ Նամանավանդ Ռուսաստանի հայերը տենց տրամադրվածություն ունեն։ Էս վերջերս իմացա, որ աջակիցներ էլ ունեմ Ռուսաստանում, որ մեջքիս կանգնած են, ինչի համար շատ շնորհակալ եմ։

․․․Ես Հայաստանում շատ կրեատիվ արտիստ էի, երգերս մեծ մասամբ ես էի գրում, ուզում էի ինչ-որ նորամուծություն անեմ, ինձ մոտ ստացվում էր․․․ Ուղղակի ֆան բանակս 20 000 հոգի էր, և ես գումար չէի աշխատում։ Երբ եկա ԱՄՆ․․․ Հայաստանում ինչ-որ չափով աշխատում էի։ Միացյալ Նահանգներում բացարձակ չէի կարողանում մտնել շուկա։ Դրա համար որոշեցի երգեմ այնպիսի երգեր, ինչպիսին սիրում են էստեղի մեծամասնությունը, բայց քանի որ չէի կարող անճաշակ բան անել, վերցրեցի ռաբիզ ոճի երգեր, իմ կրեատիվը խառնեցի մի քիչ, փորձեցի ինչ-որ նոր բան ստեղծել։

․․․Կրծքերս իմը չեն ու շրթունքներս են լցրած։ Սիլիկոնից իմպլանտներ ունեմ, որոնց շատ սիրում եմ, շատ։ Ու չեմ փոշմանել, սա իմ ընտրությունն է։ Ու որ բոլորը ասում են «էէէ, ինչ ա ծիծիկները բացել»․․․ Լավ եմ արել, իմ ծիծիկներն են, չեք ուզում՝ մի նայեք։ Ես սիրում եմ իմ ծիծիկները, իրոք շատ սիրում եմ։ Կյանքիս լավագույն որոշումներից մեկն էր։ Ուղղակի աստված տա առողջ մնամ։ Ասում են՝ արհեստական իմպլանտներից խնդիրներ կարող են լինել։

Բայց դե ոչ տուտուզս ա սարքած, ոչ սկուլաներս են լցված, քիթը իմն է։

Ես ինձ լավ եմ զգում այս ոճի մեջ։ Հիմա որ նայում եմ իմ բլոնդ ֆոտոները, չեմ հավանում։ Էլ ինձ բլոնդ չեմ զգում։ Հիմա նայում եմ հայելու մեջ ու դուրս գալիս են սև մազերս աչքերիս հետ։ Ես ինձ սիրում եմ սենց։ Միգուցե Միացյալ Նահանգները ազդեցություն ունեցան իմ տեսքի վրա, բայց ես ինձ ընդունում եմ հիմա սենց ու ամենակարևորը՝ ես ինձ սենց զգում եմ։

Հիմա որ ինձ ասում եք «եղիր բնական»։ Այսինքն փո՞քր ծիծիկներ, բարակ պռոշնե՞ր։ Այո, շրթունքներս անբնական տեսք ունեն, այո ֆեյք են, բայց ես սիրում եմ։ Լինզաներ էլ եմ հագնում, որոնք ֆեյք գույնի են։ Եղունգներս էլ են ֆեյք։ Այսինքն կան բաներ ինձ վրա, որոնք ֆեյք են և ես սիրում եմ այդ ֆեյքը։ Ինքնահաստատման խնդիր չունեմ։ Կարող եմ հանել արհեստական եղունգներն ու կարճ եղունգներով լինել։ Բայց ես սա եմ ընտրել։ Ես հիմա սեքսի եմ։

Ես երևի առաջին արտիստներից եմ եղել, որ Հանրայինով ասել եմ «սեքս» բառը։ Սեքսի էներգիան բնության էներգիան է։ Առանց սեքսի բնությունը կմահանար։ Նույնիսկ ծառերը բազմանում են, ինչ-որ ձևով սեքս են անում։ Մեր նման չէ, բայց մի ձև անում են։ Ինձ համար սեքսի էներգիան ամենահզոր էներգիան է, որը վարում է մեր կյանքը, վերահսկում է։ Ես հարգում եմ այդ էներգիան։ Երբ ասում են «սեքս» բառը, իմ համար ամոթ չկա։ Դա կյանքի էներգիան է։ Չեմ ասում այլանդակությունը, բայց եթե սեքսուալ էներգիան մի քիչ բարձր մակարդակի վրա լինի, մենք ավելի կրեատիվ կլինենք, ավելի բավարարված կլինենք, ավելի երջանիկ կլինենք։ Ես լկտիության մասին չեմ խոսում, չեմ քարոզում լկտիություն, բայց շատ կարևոր է, որ ազգի մեջ լինի այդ էներգիան ու ինձ թվում է հին ժամանակներում մենք լավ էլ սեքսի ազգ ենք եղել։ Վարդավառ ենք ունեցել։ Իրար ջրում էին, սկսում էր թափանցել։ Հեթանոսական տոն է, դարձել է քրիստոնեական տոն։ Ասածս նա է, որ եթե երկրում կա սեքսուալ էներգիա ու մարդիկ վախեցած չեն նայում դրան, այդ ազգը աճում է, առաջ է գնում։ Բայց պահպանողականները համաձայն չեն իմ հետ։

․․․«Եղիր ազատ» երգը սենց ա ծնվել։ Ես գնացի մի աղջկա մոտ ու ասեցի՝ երգ եմ ուզում, բայց բառերը դու գրի, քո մոտ լավ է ստացվում։ Թաքնված ցանկությունների մասին։ Պատկերացրա՝ մաստուրբացիայի մասին ես գրում, այ այդքան ազատ, բայց լինի էնքան սիրուն, որ չզգացվի, որ տենց բաների մասին ես գրում։ Այ այդքան ազատ մտածի։ Բառերը անշառ էին։ Ասում ա «եղիր ազատ, դու ոչ մեկի առաջ մեղավոր չես»։ Մի քիչ այդ մասում է, որ հարցեր են առաջանում։ Բառերը «ես եմ քո մեղրը, արի ինձ կեր» չի։ Թվացյալ նամուսով երգ ա։

․․․Ես ունեմ լավ գեյ ընկերներ, տաղանդավոր։ Նրանց մեջ ավելի շատ թասիբով տղաներ կան, քան ոչ գեյերի մոտ։ Ես փորձ ունեմ դրա մեջ։ Չնայած, որ ես գեյ չեմ, ես միշտ աջակցում եմ։ Ես շատ սթրեյթ եմ։ Նույնիսկ մտքովս չի անցնում [կանանց հետ հարաբերություններ ունենալ], որովհետև կնոջ մաշկն ինձ համար տհաճ ա։ Ես սիրում եմ մազոտ, փռչոտ որձ։

Գյուղից գյուղ էի գնում կոսմետիկա վաճառելու։ Չէր ծախվում։ Զգում էի, որ պիտի մի բան անեմ։ Սկսում էի կյանքս պատմել։ Ասում էին «վայ մեղկ ա էս երեխեն, տանենք գոնե հաց տանք»։ Տանում էին տուն, մի աման ճաշ էին տալիս։ Ասում էի «վայ, բա գիտեք, էս տուշը․․․»։ Ասում էին «չէ աղջիկ ջան, հաց կեր, սոված չմեռնես, գնա տուն»։ Լացելով գալիս էի տուն։

․․․Երբ ինձ չէին կանչում ազատամարտիկներին նվիրված համերգներին երգելու, ջղայնանում էի։ Ես ամենաարժանին էի։ Ես կարամ երգեմ հայրենիքին նվիրված երգեր։ Բայց դե «եթե Շպռոտ ա, չի կարա հայրենիքի համար երգի»։ Չէին կանչում, ես էլ մամային ասում էի «բայց չէ որ ես պետք ա գնամ երգեմ, որովհետև պապան զոհված ա ու ես սիրով, սրտանց, հավեսով կերգեի»։ Բայց չէ, չէին կանչում։

Ինձ ասում են «Շպռոտը նեղացած ա գնացել», բայց ես ժողովրդից չեմ նեղացել։ Ինձ այդքան քարկոծել են, բայց ես երբեք չեմ նեղացել, նեղվել եմ։ Ես իշխանություններից նադայել էի եղել։ Մենք շատ էինք առնչվում իրենց հետ, իրենց խնջույքների ժամանակ։ Ու ոնց էին իրենց պահում․․․ Նեղվում էի, որ կան տենց ընտանիքներ, որ իրանց էդքան լավ են զգում։ Նադայել էի եղել։ Նենց չի, որ իրենք ինձ տենց ճնշել են, որ ես ուզենայի ինքնասպան լինել ու տենց փախա, եկա Միացյալ Նահանգներ։ Բայց եղել են կոնֆլիկտներ։ Մենակ իրանց ներկայությունը ինձ նեռվայնացնում էր էդ քաղաքում։ Հիմա որ մարդիկ սկսում են բողոքել մեր նորընտիր վարչապետից, նեռվայնանում են։ Իմ համար հրաշք էր, որ էդ բոչկաները կարող են չլինել։ Ով ուզում ա լինի իրանց փոխարեն, մենակ իրանք չլինեն։ Ու ես շատ ուրախանում եմ, որ մենք ենք ընտրել։ Գուցե շատերը մտածում են՝ սխալ ենք ընտրել։ Բայց ինձ թվում է՝ մենք շատ ճիշտ ընտրություն ենք արել։ Ես շատ սիրում եմ մեր վարչապետին, մեր նոր իշխանությանը, բայց նույնիսկ որ արդեն ուրիշ դեմք է, արդեն հրաշք է։ Ես հավատում եմ, որ ինքը շատ լավ գործեր անում է ու անելու է մեր երկրի համար, բայց մենակ էն, որ դրանք էլ չկան, էլ չեմ տեսնում դրանց, արդեն լավ է։ Հիմա արդեն ուզում եմ գնամ Հայաստան, արդեն կայֆ ա։

Ես չեմ մտածել, որ հեղափոխության ժամանակ հրապարակից երգելը կարող է իմ անունը բարձրացնել։ Իրականում, ես չէի պատրաստվում գնալ Հայաստան։ Հետևում էի, ամբողջ օրը ֆեյսբուքի մեջ էի, աղոթում էի, ասում էի «Աստված ջան, մի փոփոխություն լինի ժողովրդիս, երկրիս մեջ»։ Ու մարդիկ գրում էին «Շպռոտ, ինչի ես մեզ մենակ թողել, արի, մենք քո նման դուխով աղջկա կարիք ունենք, արի, մեր կողքը եղի»։ Ոչ մեկ հույս չուներ, որ հեղափոխություն կլինի։ Ես էլ ասեցի, որ «տոմսի փող ա պետք, ոնց գամ»։ Ու մի օր ուղղակի ընկերներիս հետ նստած խմում էի։ Տանս վարձն արդեն հավաքել էի։ Խմած տոմս պատվիրեցի ու այնքան անջատված էի, որ չտեսա, որ տասը ժամ Լեհաստանում եմ մնալու։ Կաշմառ տոմս էի պատվիրել։ Բայց ճիշտ որոշում էր։ Ուզում էի հեղափոխության մասը լինել։ Գնացել էի, որ ժողովրդի կողքը լինեմ։

․․․Ինձ թվում է, մեզ ժամանակ է պետք։ Ես լավատես եմ։ Ու ես գիտեմ, որ ինքը ավելի շատ է սիրում մեր հայ ազգին, քան նախորդները, իսկ դա արդեն մեծ բան է։

Նիկոլ Փաշինյանը սեքսի տղամարդ է։ Թրաշը մենակ հերիք է։ Էդ սիրուն պռոֆիլը, սիրուն հունական քթով։ Իր կինը։ Իմ համար իրա կինը շատ սեքսուալ կին է, շատ հետաքրքիր է հագնվում։ Ես այդ զույգին սիրում եմ։ Ինձ թվում է, իրենք շատ լավ սեքսուալ կյանք ունեն, ես դա զգում եմ։ Ու ես ուզում եմ, որ իմ երկրի ղեկավարն ունենա նորմալ կյանք։

․․․Ամերիկա եկել էի ամերիկյան երազանքի հետևից։ Ինձ թվում էր՝ առանց ինձ Ամերիկայի շոու-բիզնեսը ուղղակի չի շնչում, որ նրանք իմ նման կրեատիվ արտիստի կարիք ունեն, որ Մադոննան արդեն անցած էր, որ Լեդի Գագան ինձ քոփի էր անում ու նման մտքեր։ Որ եկա այստեղ, ծանոթացա նրանց մշակույթի ու առօրյայի հետ, հասկացա, որ ես նրանց ասելիք չունեմ։ Իմ ասելիքը իմ ժողովրդին է ուղղված, որտեղից ես դուրս եմ եկել։ Պարզվեց՝ ես նրանց ունեմ ասելիք ու իմ ասելիքը տեղ է հասնում։ Ինչքան էլ ինձ չեն ընդունում, իմ ասելիքը տեղ է հասնում Հայաստանում, իսկ այստեղ իմ կարիքը ուղղակի չունեն։

Նենց չի, որ ամերիկյան երազանքին չես հասնում, ուրեմն չես շարունակում ապրել։ Նոր բաներ եմ սովորել Միացյալ Նահանգներում։

Նյու-Յորքում մեծ մասամբ սոված էի, որովհետև շատ թանկ էր ամեն ինչ, իսկ ես, օր էր լինում, սոված էլ քնում էի։ Բայց մեկա՝ մի տեսակ ուրախ էի։ Տարօրինակ զգացողություն է, որ այսօր արթնացել ես ու չգիտես՝ ինչ անես։ Հնդկական կինոյի նման․ չգիտես լացե՞ս, թե՞ ծիծաղես։

Շպռոտ, հուլիս 2019
ամբողջությամբ՝ Tete A Tete 2 

Tekali Taxi