Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վալերի Բոգոմոլովը հայտարարել է, որ խորհրդային և ռուսաստանյան տիեզերագնացները երբեք սեքսով չեն զբաղվել բաց տիեզերքում, այդ թվում` գիտական նպատակներով:
«Ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, որ տիեզերագնացները տիեզերքում սեքսով էին զբաղվում, անգամ փորձարարական նպատակներով: Համենայնդեպս, խորհրդային տիեզերագնացության պրակտիկայում նման բան չի եղել»,- ասել է նա:
Այսպես Բոգոմոլովը մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում գիտական հետազոտություններ են անցկացրել բաց տիեզերքում, որոնց ընթացքում տիեզերագնացները սեքսով էին զբաղվում և փորձում էին հղիանալ, հաղորդում է Korrespondent.net-ը: