Ադրբեջանական ազգի հայրենասիրական դաստիարակությունը շարունակում է մնալ սարսափելի ցածր մակարդակի վրա: Քանի դեռ նրանք դա չեն գիտակցում, հայերին հնարավոր չի լինի հաղթել: Իր ծանոթի արարքը վերլուծելով` նման եզրակացության է եկել մշակութաբան, փիլիսոփա և Kultura.az կայքի մշտական հեղինակ Այդին Ալի-զադեն:
«Վերջերս իմ ծանոթներից մեկը ինձ մի պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես էր գործնական ուղևորության մեկնել արտասահմանյան մի երկիր և որքան պատշաճ կերպով էր ներկայացրել Ադրբեջանը: Երկար պատմում էր այն մասին, թե ինչպես է ելույթ ունեցել, պատասխանել հարցերին, ինչպես էին բոլորը հետաքրքրված Ադրբեջանով: Նա պատմում էր մեր երկրի դեմ իրականացվող հայկական ագրեսիայի մասին, այն մասին, ինչպես են հայերը բռնազավթել մեր տարածքները: Հետո նա ցավով փաստել էր, որ որոշ երկրներ ճանաչում են հայերի հորինած Ցեղասպանությունը: Եվ նա, իբր, կարողացել է հասարակական կարծիքը Ադրբեջանի կողմը թեքել:
Դե ես նրան երկար և համբերատար լսում էի: Բայց հետո հարց ուղղեցի այն մասին, թե ինչ եղավ այդ կոնֆերանսից հետո: Նա համեստորեն ասաց, որ առանձնապես ոչինչ: Այնուհետև ընթրել էին, և նա շարունակել էր ողջ աշխարհի պատվիրակներին պատմել Ադրբեջանի մասին: Այնուհետև ես նրան հարցրի, թե ինչ է եղել ընթրիքից հետո, երբ պաշտոնական հատվածն ավարտվել է: Նա պատասխանեց, որ իր պատմությունները դուր են եկել ինչ-որ արտասահմանյան երկրի բարձրաստիճան պաշտոնյայի հմայիչ կնոջը, ով ուշադրություն է դարձրել իր վրա և շարունակել է զրուցել իր հետ:
Դա ինձ հատկապես հետաքրքրեց: Ես բնականաբար հարցրեցի` արդյո՞ք նրա հետ գնացել էին հյուրանոցային համար` հաճելի զրույցները շարունակելու համար: Նա պատասխանեց, որ կինն իր մոտ էր հրավիրել իրեն և ինքը գնացել էր: Ես հիացած էի, և ասացի, որ չեմ կասկածում, որ նրա հետ անցկացրած գիշերվա ընթացքում կարողացել է արժանապատվորեն ներկայացնել Ադրբեջանը: Կարողացել է ապացուցել, ինչպես կարող է սիրել ադրբեջանցի տղամարդը:
Բայց այդ պահին նա ինձ վերևից նայեց և ասաց, որ ամուսնացած տղամարդ է, սիրում է իր կնոջը և երբեք չի դավաճանել նրան: Այդ իսկ պատճառով նա պարզապես լքել է այդ կնոջը, թեև վերջինս նրան սեքս էր առաջարկում: Լսելով դա` ես զայրույթով լցվեցի: Ասացի, որ նրա կողմից արված ամեն ինչ անիմաստ է եղել, եթե նա սեքսով չի զբաղվել այդ հիասքանչ կնոջ հետ և գործով չի ապացուցել, ինչ է իրենից ներկայացնում ադրբեջանցին: Նա, տեսեք տեսեք, հավատարիմ է կնոջը: Այստեղ խոսքը գնում է մեր ազգային խնդիրների մասին, ազգի արժանապատվության, երկրի դրոշի մասին: Իսկ նա հպարտանում է հավատարմությամբ: Ինչպե՞ս թե: Ինչպե՞ս կարելի է դավաճանել ազգի, երկրի և անգամ համաշխարհային թյուրքիայի շահերը:
Նա պարտավոր էր սեքսով զբաղվել այդ կնոջ հետ և ապացուցել ադրբեջանցիների առավելությունը, քնքշանքն ու սերը: Այդ ամենը պետք է ապացուցել ոչ թե խոսքով, այլ գործով: Շատ էլ թե ինչ-որ բաներ ես ասում: Երբ հարցը գործին է հասել, դու դավաճանել ես ազգի շահերին, դավաճանել ես ոչ միայն ադրբեջանցիներին, այլ նաև բոլոր թյուրքերին: Իսկ ամեն ինչ ինչ-որ սեփական կնոջ պատճառով: Ինչպե՞ս կարելի է սեփական կնոջ հավատարմությունը քո մասին այլ կնոջ կարծիքից առավել դասել: Չէ՞ որ այնտեղ դու ոչ թե քեզ ես ներկայացնում , այլ բոլոր ադրբեջանցիներին և թյուրքերին:
Հիմա տես թե ինչ կլինի: Այդ կինը հիացած էր քեզնով և մտերմություն է առաջարկել, բայց դու նրան մերժել ես: Նշանակում է, որ նա ատել է ոչ միայն քեզ, այլ նաև բոլոր ադրբեջանցիներին և անգամ թյուրքերին: Չէ՞ որ հետո նա հաստատ կլսի ինչ-որ հայի և կցանկանա, որպեսզի նա գործով ապացուցի հայկական ազգի քնքշանքը: Եվ նա, ի տարբերություն քեզ, կանի դա: Նրանց մոտ էլ կհաստատվի այն կարծիքը, որ նա` հայը, ճիշտ է: Նա այնքա քնքուշ է և սիրառատ: Ոչ թե այդ ադրբեջանցին:
Եվ արդեն անկողնում, հաճելի սեքսից հետո հայը կպատմի նրան այն մասին, որ Ցեղասպանություն է եղել, որ իրենց թուրքերն են մոռթել և առհասարակ բոլոր թյուրքերը: Նա կարտասվի և բոլոր հայերին կկարեկցի: Իսկ այնուհետև հայը կպատմի նրան, որ ադրբեջանցիները, և առհասարակ բոլոր թյուրքերը միայն ավանակների հետ են սեքսով զբաղվում և ոչ թե կանանց: Եվ այդ ժամանակ կինը զայրույթով կլցվի բոլոր թյուրքերի դեմ:
Այնուհետև նա, լինելով բարձրաստիճան պաշտոնյայի կին, կպատմի ամուսնուն դժբախտ, քշված Հայոց ազգի մասին: Նա, իր հերթին, կհավատա նրան, և իր երկրի խորհրդարան կմտցնի հայերի Ցեղասպանության մասին հարցը: Եվ այդ ժամանակ ևս մեկ երկիր բանաձև կընդունի ի օգուտ հայերի:
Ահա թե ինչի կհանգեցնի հաճելի արտասահմանցու սեքսուալ առաջարկից հրաժարված իմ այդ ծանոթի քայլը: Արդյունքում` ես փաստում եմ, որ հենց նրա նմանների պատճառով է, որ մեր ազգը ճգնաժամի մեջ է: Մինչև նա չհասկանա, որ ազգի շահերը բարձր են իր անձնական շահերից, նա ոչ միայն ոչնչի չի հասնի, այլև դավաճան կճանաչվի: Լավ, ես չեմ բացառում այն, որ նա որպես տղամարդ վստահ չէր իր մեջ: Բայց դա արդարացում չէ: Հանուն ազգի արժանապատվության պետք է որոշիչ պահին մոբիլիզացնել ուժերը: Պետք է նախապես դիմել բժշկի, բուժվել: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, պետք է մեկ կգ վիագրա խմել: Սակայն կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալն անհրաժեշտ է, քանի որ քանի դեռ նա չզգա դա, նա չի ընդունի ադրբեջանական ազգի ճշմարտացիությունը:
Եվ սիրով զբաղվելիս հարկ է հիշել, որ նա կարող է ապագայում սեքսով զբաղվել նաև հայի հետ: Նշանակում է, յուրաքանչյուրի վրա պատասխանատվություն է դրված ոչ միայն սեքսով զբաղվել, այլև անել դա հնարավորինս բարձր զգայական և տեխնիկական մակարդակի վրա: Որպեսզի հայի հետ քնելուց հետո, նա հիշի հմայիչ ադրբեջանցուն և ճանաչի սեքսի հարցում նրա վարպետությունը: Եվ եթե այդպես լինի, նա կազդի իր պատգամավոր ամուսնու վրա, որպեսզի նա դեմ քվեարկի հորինված Ցեղասպանությանը և մնացածին էլ համոզի դրանում»: