Հուլիսի 21-ի գիշերը դիմակավորված և հրազենով զինված մարդը «տեխնիկական միջոցի գործադրմամբ» բացել է Գյումրիի Պարոնյան փողոցում գտնվող տներից մեկի պատուհանը, մտել ներս, արթնացրել ննջասենյակում քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար և ոսկեղեն։
Հափշտակելով տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ նա կրակել է «վերջինիս ստորին վերջույթին» ու դիմել փախուստի: Տանտերը մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Քրեական գործ է հարուցվել ՔՕ 175-րդ հոդվածի (Ավազակություն) 3-րդ մասի 3-րդ կետով։