Զոհին հերոսացելու մշակույթը հաստատելն ու տարածելը ձեռնտույա ԶՈՀԱբերողին, ով վամպիրի պես միշտ թարմ զոհերի կարիք ունի։ Իբր տեսեք-տեսեք, մասսայաբար մեռնելը վեհագույն բանն ա, որ կարելի ա անել… դուք էլ երազեք դրա մասին, երազեք, որ ձեզ էլ մորթեն(ք)…
Իմ հերոսը 5000-անոցի վրի ձյաձյան ա, ով ձիու վրա գնում էր հայկական, ադրբեջանական, թուրքական գյուղեր ու խաղաղության կոչեր էր անում։ Ու մարդիկ իրան լսում էին։
Գիտակցաբար “թուրք սպանողը” հանցագործ ա նույնչափ, ինչքան որ գիտակցաբար “հայ սպանողը”։
Ուստի “պրոֆեսիոնալ” ֆիդայիները, հայդուկները, “ազատագրողներն” իմ համար համարժեք են ջիհադիստներին։ Նրանք ոչ թե ինքնապաշտպանվում են, այլ ֆաշիստ նժդեհի ասած “ոչ մի օր առանց թուրքի դեմ պայքարի” խելացնոր մտքով են շնչում ու ապրում։ Նույն տեռորիստներն են։ Սարսափում եմ ջիգյարով մորթողների գրաֆիտիներ ու նկարներ փողոցների պատերին, մանկապարտեզներում ու դպրոցներում կախված տենալուց։ Ժպտացող էակներ, ովքեր անցել են պատմության գիրկը նրա համար, որ շատ “թուրք են խփել”… Խոսքը ԶՈՀԵՐԻ մասին չի էս դեպքում, այլ հենց ջիգյարով սպանողների։ Զոհի պատկերը դեռ ընդունելի ա իրան, իրա կենդանի ազգականներին ցավակցելու, կարեկցելու, ՈՉ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ համար։
Ցավում եմ անմեղ զոհերի համար, հազարավոր երիտասարդների համար, ովքեր չունեին իրական ընտրություն, ում սահմանների 2 կողմերից բերել էին իրար մորթելու։ Հայ, թալիշ, ադրբեջանցի, թուրք, քուրդ, եզդի, հույն, ռուս / մալական ու տարբեր այլ ազգությունների երիտասարդ ու ոչ երիտասարդ ԶՈՀԵՐԻ (ոչ հերոսների) համար շատ եմ ցավում, ում Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից ու գուցե այլ տեղերից բերել էին իրար մորթելու։ Խոսքը փողով վարձկանների ու “ազարտ խաղամոլների” մասին չի, անկախ թե որ կողմից և ում ա հաճույքով մորթում։
Ու քննադատում եմ պրոֆեսիոնալ մարդասպաններին, ում համար դա ազարտ ա, սպորտ ա, ու անգամ պահպանակներ էին ուղարկում սահման տենցների համար…
Իսկ ընտրություն չունեցող մարդը, որին իրա կամքի դեմ տանում են մորթվելու հերոս չի, այլ զոհ ա։
Հազարավոր դասալքությունների դեպքերը, հրամաններ կատարելուց հրաժարվելը ցույց տվեցին, որ սովորական մարդիկ ուզում են ապրել, ու բարեբախտաբար անառողջ մահապաշտության սինդրոմը շատ տարածված չի։ Բարեբախտաբար 30 տարի օրը 2 անգամ մարդկանց ուղեղը լվացող ու ինքնասպանության դրդող “օրհներգը” (թշվառ մահերգը) չի կերել մարդկանց ուղեղները։
Հայրենիքի համար կարելի ա նաև ապրել ու արարել, ստեղծել տարածաշրջանային կայուն, երկարաժամկետ խաղաղություն ու անվտանգություն բոլոր հսրևանների հետ, ոչ թե մորթել ու մորթվել դարեդար։
#զոհ, #զինվոր, #Թումանյան, #հերոս, #հայուգեն, #հայդուկ, #ֆիդայի, #ջիհադ, #տեռորիստ, #մահ, #անցկալ, #ապագա, #ներկա, #կյանք, #այլընտրանք, #հարգանք, #կենսակենտրոն
Սևակ Սոֆիա Կիրակոսյան
#ոչհայեցի շարքից