Խոշոր գործարար, ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասիանի («Գռզո») օգոստոսի 25-ի ելույթի հատվածական սղագրությունը՝ ստորև
— 90-ականների վերջին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե մենք ինչ հնարավորություններ ունենք, և Հայաստանի Հանրապետությունում եղավ հեղաշրջում։ Ոչ ոք խորքային չուսումնասիրեց՝ ինչ է կատարվում։ Այդ ժամանակ եռանախագահող երկրներն ասում էին՝ անհնար է, Սովետական Միությունը փլուզվել է և այն սահմանները, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունվել են, դրանցից դուրս ամեն քառակուսի մետրի համար պատասխան եք տալու, ամբողջ աշխարհը ձեզ չի ներելու․․․ Այդ ժամանակ դեմ դուրս եկան տարբեր քաղաքական ուժեր՝ առանց պատկերացնելու, փորձ չունենալով կամ այլ նպատակներ ունենալով, դուրս եկան և հեղաշրջում արեցին․․․ Ամբողջ քաղաքական համակարգը զրոյականացվեց․․․
— Այսօր հիշել եմ մի մարդու, ով այդ տարիներին՝ 2000-ականներին, Ազգային անվտանգության ղեկավարն էր․ մարդակեր, շոռթող, գողցող․․․ Կարծեմ հիմա էլ մի քանի պատգամավորների հետ երեկոյան ժամերին հանդիպում, կոնսուլտացիաներ է անում․․․ Շենքերի վրա, որոնք կառուցել է Երևան քաղաքում դեռ 2000-ական թվականներին, մինչև 5 միլիոն դոլար փող ա ծախսել․․․ Բոլորդ լավ գիտեք՝ ինչ է կատարվել։
— Լավ գիտեք՝ հոկտեմբերի 27-ը ինչի համար է եղել։ Որպեսզի հողերի տալը հետաձգեն։ Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմբոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ։ Լավ գիտեք, թե 2016-ի ՊՊԾ գնդի այդ պատմությունը ինչի եղավ․․․ Նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որ այդ փաստաթուղթը մի քիչ ուշ ստորագրեն․․․ Իսկ այդ ընթացքում ի՞նչ էր լինում։ Հասարակությունը ունեզրկվում էր, մի քանի տասնյակ կամ մի հարյուր մարդ հարստանում էր։
— Պարոն Գևորգյա՛ն [դիմում է Արմեն Գևորգյանին, ով Ռոբերտ Քոչարյանի օրոք զբացեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի, Սերժ Սարգսյանի օրոք՝ նախարարի, փոխվարչապետի, ԱԽ քարտուղարի և մի շարք այլ պաշտոններ, մինչև 2018-ի հեղափոխությունն անընդմեջ եղել է պետական պաշտոնյա]։ Դուք կյանքում բիզնե՞ս արել եք։
Ոչ, բիզնես չի արել։ Բայց այսօր մի 100 միլիոն դոլարի տեր է։ Մեկը չի հարցնո՞ւմ՝ որտեղի՞ց իրան դա։ Միայն Երևանի կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի։ Ո՞վ է այդ իրավունքը տվել։
— Մենք՝ չորս եղբայր մեր ծնողի հետ, տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձնից խելացի՞ մարդ է, ինձնից ուժե՞ղ տղա է․․․ Այդ ո՞նց է էդպես լինում:
— Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվում էր նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել։ Ո՞նց եղավ, որ Ֆաբերժե չգիտեմ ինչեր էր [հագին]։ Էտ որտեղի՞ց։ Ինչի՞ հաշվին։ Զենքերի հաշվին։ Ինչի՞ հաշվին։ Մեր զինվորների՛ հաշվին։ Ինչի՞ հաշվին։ Կրթությա՛ն հաշվին։ Ինչի՞ հաշվին։ Առողջապահության հաշվին։
— Մենք համակարգ չենք ունեցել։ Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։ Լայնամասշտաբ։ Մի մարդ է որոշել՝ ով ինչ անի։ Հիմա եկել եք՝ ի՞նչն եք պաշտպանում։
— Օլիգարխի հնարավորություն ունեցող գործարար Հայաստանում չի եղել։ Այսպիսի հնարավորություն ունեցել են երկրի առաջին դեմքերը, ովքեր կարող էին և՛ քաղաքական համակարգի վրա ճնշում գործադրել, և ուժայիններին ցուցում տալ, և տնտեսական կառույցներից ոնց ուզեն օգտվել․․․
— Ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գնացեք ուսումնասիրե՛ք։ Հեղաշրջում արեց Վազգեն Սարգսյանը․․․ Ես պետք է չտարբերակեմ, այո՝ Վազգեն Սարգսյանը․ հոգին լուսավորի, բայց ինքը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ։ Ուժային համակարգը ի՞նչ գործ ունի՝ կանգնի, քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք։ Ո՞վ է նա։ Բայց նրան ի՞նչ արեցին։ Քաղաքական ուժերը պաշտպանեցին, երկրում եղավ հեղաշրջում։ Ես Վազգեն Սարգսյանի հետ էլ եմ շփվել, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ էլ․․․ Շատ վատ համակարգ են ստեղծել․․․
Ելույթը՝