44-օրյա պատերազմի ընթացքում ռազմագործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ ՔԿ-ի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը «դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։
2021-ի օգոստոսի 25-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: