հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Բաքվում ոստիկանը սպանել է կնոջը երեխաների աչքի առաջ

Բաքվում ոստիկանը սպանել է կնոջը երեխաների աչքի առաջ

Բաքվում ոստիկանը սպանել է իր կնոջը՝ իրենց երկու երեխաների առաջ, հաղորդում է Oc-Media֊ն։

Համաձայն Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրության՝ Իսմայիլ Մամմադովը պարզել է, որ իր կինը՝ 27-ամյա Խանիմ Մամմադովան, երեխաների հետ միասին գնացել է ոստիկանության բաժանմունք՝ ընտանեկան վեճի հետ կապված բողոք ներկայացնելու։

«Նա անմիջապես գնացել է ոստիկանության բաժին և սպանել տիկին Մամմադովային», – ասված է հաղորդագրության մեջ։

Տեղական Azad Azerbaycan հեռուստաալիքով հեռարձակված տեսանյութից պարզ է դառնում, որ երեխաները ներկա են եղել սպանությանը։

Ըստ սպանված կնոջ եղբոր՝ Ագիլ Ալիևի, Մամմադովը ոստիկանական բաժանմունքում ասել է, թե արդեն «հանգստացել է և ուզում է իր երեխաներին տեսնել», որից հետո նույն այդ երեխաների առաջ սպանել է իր քրոջը։

Ալիևը պատմել է, որ ոստիկանը մինչ այդ էլ իր քրոջը «մահակով էր ծեծում» և հավելել, որ երեխաներն այժմ ապահով են և իր հետ են մնում։

Խանիմ Մամմադովայի վնասվածքները։ Լուսանկարները՝ Reprt.az-ի

Ադրբեջանի Գլխավոր դատախազի գրասենյակի հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ «առանձնակի դաժանությամբ կանխամտածված սպանության» հոդվածով։ Մամմադովն այժմ ունի կասկածյալի կարգավիճակ։