Home / Առողջապահություն / Վրաստանում սուգ է․ շենքի փլուզումից հետո ձերբակալվել է առաջին հարկի բնակարանի տերը

Վրաստանում սուգ է․ շենքի փլուզումից հետո ձերբակալվել է առաջին հարկի բնակարանի տերը

Երեք մարդ է ձերբակալվել Բաթումիում շենքի մուտքի փլուզման գործով։ Դա առաջին հարկի բնակարանի սեփականատերն է և երկու բանվոր: Նրանց դեմ գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187 հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 2-ից 10 տարի ժամկետով: Ըստ Ներքին գործերի նախարարության՝ իրենք շինարարական և վերանորոգման աշխատանքներ են տարել՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ:

Հոկտեմբերի 8-ի կեսօրին վեց հարկանի բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով 9-ը մարդ է մահացել, որոնցից երեքը երեխաներ էին։ 24-ժամյա փրկարարական աշխատանքներից հետո բոլորին, ովքեր աղետի պահին եղել են մուտքի 15 բնակարաններում, գտել են։

Փլատակների տակից դուրս է բերվել 10 մարդ, որոնցից երկուսը ողջ էին: Արդեն հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է 36-ամյա կինը: Միակ փրկվածը ծանր վիճակում է, միացված է արհեստական ​​շնչառության սարքին:

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Վրաստանում սգո օր է հայտարարված։ Մարդիկ ծաղիկներ և խաղալիքներ են տանում Բաթումում բնակելի շենքի փլուզման վայր:

Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն հայտարարել է փլուզված շենքի հարակից տարածքից մարդկանց տարհանելու անհրաժեշտության մասին: Բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ այն բանից հետո, երբ շինարարներն ու երկրաբանները կհաստատեն շենքերի անվտանգությունը:

Տեղական «Բաթումելեբի» թերթը գրում է, որ 2021թ. հոկտեմբերի 4-ին քաղաքացի Զաուր Բուդատովը պետական ​​ծառայություն է ներկայացրել դիմում՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան փլուզված մուտքի իրեն պատկանող բնակարանի և նկուղի՝ որպես մեկ միավոր գրանցման խնդրանքով: Վերոնշյալ շենքը գտնվում է Մայսկայա 26 հասցեում՝ Մեմեդ Աբաշիձե և Կլդիաշվիլի փողոցների խաչմերուկում:

Գրանցման գործընթացը կասեցվել է, քանի որ Բուդատովը չի տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ շենքի բոլոր բնակիչների գրավոր համաձայնությունը:

Բաթումի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է, որ այս շենքում շինարարության կամ լայնածավալ վերանորոգման աշխատանքների թույլտվություն չի տրվել:

Բայց հարևանները պնդում են, որ այս պահին այդ տարածքներում արդեն վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Անանուն աղբյուրը «Բաթումելեբի»-ին հայտնել է, որ այդ աշխատանքների ընթացքում նկուղը զգալիորեն ընդլայնվել է: Այնտեղից հանվել է մեծ քանակությամբ հող, նաև ենթադրվում է, որ մեկ կամ մի քանի օժանդակ կառույցներ հեռացվել են:

 

Tekali Taxi