հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / «Մնում ենք Եվրոպայում»․ բողոքի ակցիաներ Լեհաստանի քաղաքներում

«Մնում ենք Եվրոպայում»․ բողոքի ակցիաներ Լեհաստանի քաղաքներում

Հազարավոր մարդիկ նախօրեին դուրս էին եկել Լեհաստանի քաղաքների կենտրոնական հրապարակներ՝ բողոքելու երկրի Սահմանադրական դատարանի որոշմոն դեմ, ըստ որի ազգային Սահմանադրությունը գերակա է ճանաչվում Եվրամիության օրենսդրության հանդեպ։

Վարշավայի Զամկովա հրապարակում հավաքվածները վանկարկում էին «Մենք մնում ենք», «Մենք Եվրոպա ենք»։ Նմանատիպ ակցիաներ կիրակի օրը անցել են նաև Գդանսկում, Պոզնանում, Շեցինում, Կրակովում և մի քանի այլ քաղաքներում։

Օրերս Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Լեհաստանի օրենսդրության՝ ԵՄ-ի օրենսդրության հանդեպ գերակայության մասին։ Դատավորներն արձանագրել են՝ Եվրամիության օրենքների առանձին դրույթները հակասում են Լեհաստանի Սահմանադրությանը։

Բողոքի կոչով հանդես էր եկել ԵՄ Խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Պարտավոր ենք փրկել Լեհաստանը, ոչ ոք դա չի անի մեր փոխարեն», – գրել է նա Թվիթերում։