2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Եվրոպական չեչենները հանրահաք են անցկացրել ԵԽ շենքի մոտ

Չեչենական սփյուռքի ներկայացուցիչները հանրահավաք են անցկացրել Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի շենքի դիմաց՝ ուշադրություն հրավիրելով Չեչնիայում մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներին։

Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Լեհաստանից, Ադրբեջանից և Վրաստանից եկած 200-ց ավել մարդիկ բացել էին անկախ Իչկերիայի 50-մետրանոց դրոշը և առաջին նախագահ Ջոհար Դուդաևի պորտրետը։

Շաբաթ օրվա հանրահավաքի մասնակիցները բանաձև ընդունեցին, որը կոչ է անում՝
- բոլոր խաղաղ չեչեններին ռուսաստանյան պետական տեռորի զոհ ճանաչել,
- դադարեցնել չեչենական ռեժիմի քաղաքական ընդդիմախոսների առևանգումները, սպանությունները, հետապնդումները,
- հետաքննել իրենց հասցեին սպառնալիքների փաստերը։