Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։
Ըստ Ոստիկանության՝ պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել, տղամարդն այդ ընթացքում՝ փաստաթղթերի հետ մեկնտեղ, պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։
Կաշառք տալու կասկածանքով նա բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։