Իրավապաշտպան Գեորգի Վանյանի վիճակը վատթարացել է։
Վանյանը գտվում է Թբիլիսիի «Ամթել» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Թոքերն ամբողջությամբ ախտահարված են։ Առավոտյան միացվել է արհեստական օդափոխության սարքին։
Վանյանը, հիշեցնենք, ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 9-ին, իսկ դրանից առաջ 10 օր մեկուսացված էր եղել Թբիլիսիում՝ քովիդով ախտորոշվելուց հետո։ Իրավապաշտպանն ունի նաև ուղեկցող հիվանդություններ (քրոնիկ թոքաբորբ)։ Ընկերների հետ վերջին խոսակցության ժամանակ ասել է, որ չի կարողանում շնչել։