Իրավապաշտպան Գեորգի Վանյանը վերջին 10 օրը մեկուսացած էր Թբիլիսիում։ Ավելի վաղ նրա մոտ ՔՈՎԻԴ էր ախտորոշվել։
Հոկտեմբերի 9-ին Վանյանը տեղափոխվել է հիվանդանոց․ երկու թոքերն էլ խիստ ախտահարված էին։ Ունի նաև ուղեկցող հիվանդություններ (քրոնիկ թոքաբորբ)։ Ընկերների հետ վերջին խոսակցության ժամանակ ասել է, որ չի կարողանում շնչել։
Վանյանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա հետ ուղիղ կապի դուրս գալ հնարավոր չէ։
Ընկերների տեղեկություններով՝ Թբիլիսիում նա մենակ էր, հետը որևէ մարդ այս պահին չկա։