Երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ՝ հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ հիվանդների վիճակը միջին ծանրության է․
«Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող»։
Կառույցի տեսուչները նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ վերահսկողական միջոցառումներ են սկսել: