Home / Բանտ / Բռնաբարում են փայտերով․ ռուսական բանտերի մասին հերթական տեսանյութերը

Բռնաբարում են փայտերով․ ռուսական բանտերի մասին հերթական տեսանյութերը

Համացանցում են հայտնվել Ռուսաստանի բանտային հիվանդանոցներից մեկում կազմակերված բռնաբարություններն ու խոշտանգումները պատկերող հերթական տեսանյութերը․ դրանք հրապարակվել են Gulagu.net իրավապաշտպանական կայքի YouTube-ի ալիքում։

Տեսանկարահանումը, ըստ աղբյուրի, իրականացվել է Սարատովի մարզի №1 բանտային հիվանդանոցում (ОТБ-1), որը ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ հոկտեմբերին, երբ հրապարակվել էին բանտային բռնաբարություններն ու կտտանքները պատկերող առաջին տեսանյութերը։

Հրապարակումից հետո բանտարկյալների դեմ սեռական բռնություն կիրառելու հոդվածով քրեական գործեր էին հարուցվել։

Սա «իրեղեն ապացույցների» թերևս ամենամեծ արտահոսքն է։ Gulagu.net-ը հայտարարում է, որ իրենց մոտ են հայտնվել ավելի քան 40 ԳԲ ծավալի տեսահոլովակներ, որոնք ապացուցում են ռուսական բանտերում խոշտանգումների սիստեմատիկ կիրառումը։ Տեսանյութերը հավաքել և պահպանել է նախկին բանտարկյալ Սերգեյ Սավելևը, որին ОТБ-1-ն աշխատացրել են որպես համակարգչային մասնագետ․ «աշխատանքի» ընթացքում նա կարողացել է ներբեռնել տեսանյութերը բանտային հիվանդանոցի համակարգչից։ 

Կայքը հրապարակել է բռնաբարություններին և խոշտանգումներին (ենթադրաբար) մանսկացած Ռուսաստանի քրեակատարողական ծառայության (ФСИН) և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցների, նրանց հետ համագործակցող բանտարկյալների («ակտիվիստների») անունները։ Կտտանքները նկարահանվել են բանտի «ակտիվիստների» կողմից՝ ուժայինների կարգադրությամբ, անվտանգության բաժնում ստացած սարքավորումներով։ Gulagu.net-ի տվյալներով՝ կտտանքների են ենթարկվել բանտարկյալները, որոնք հրաժարվել են համագործակցել ուժայինների հետ։ 

ФСИН-ն ու ФСБ-ն տեղի ունեցածն առ այսօր չեն մեկնաբանում։ 

Տեսանյութերը հանրայնացրած Սերգեյ Սավելևի դեմ քրեական հետապնդում է հարուցվել․ քննության վարկածի համաձայն, 2018 թվականից մինչև 2020 դեկտեմբեր, գտնվելով ОТБ-1-ում, Բելառուսի քաղաքացի Սավելևը «ապօրինի հանանելիություն է ստացել օրենքով պաշտպանվող համակարգչային տեղեկությանը», որին հետևել է «դրա կրկնօրինակումը» և «ԶԼՄ-ներում տարածելու համար» երրորդ անձին փոխանցումը։

Սալավևը փախել է Ռուսաստանից և ապաստան հայցել Ֆրանսիայում։

թարմացում – նոյեմբերի 11․ Նախօրեին փաստաբան Սնեժանա Մունտյանը հայտնել է, որ Սերգեյ Սավելևի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կասեցվել է՝ «դրա ապօրինության և չհիմնավորվածության» հիմքով։

Նույն օրը՝ նոյեմբերի 10-ին, քրեակակատարողական ծառայության Սարատովի վարչության ղեկավարի ժ/պ-ն տեղեկացրել է, որ խոշտանգումները փաստող նյութերի հրապարակումից հետո ծառայողներից 18-ը ազատվել են աշխատանքից, 11-ը՝ ենթարկվել կարգապահական պատասխանատվության։