Կապանում, Ստեփանավանում և Իջևանում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝
— Կապանում հաղթել է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգային կուսակցությունը` ձայների կրկնակի առավելությամբ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագրից»: «Շանթը» ստացել է ձայների մոտ 69․5 տոկոսը՝ 13 հազար 962 քվե, «Քաղացիական պայմանագիր»-ը՝ մոտ 28․8 տոկոսը՝ 5 հազար 791 ձայն։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 63 տոկոսը։
— Ստեփանավանում «Քաղացիական պայմանագիր»-ը ստացել է քվեների 78,4 տոկոսը՝ 4004 ձայն, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 705 ձայն (մոտ 13,8 տոկոս), Հայ ազգային կոնգրեսը՝ 218 (մոտ 4 տոկոս):
ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի գործող ժ/պ Արմեն Գրիգորյանը։
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38.30 տոկոսը։
— Իջևանում «Քաղացիական պայմանագիր»-ը հաղթել է մոտ 80,8 տոկոսով՝ ստանալով 10 003 ձայն, երկրորդ տեղում ՀՅ Դաշնակցությունն է՝ 1964 քվե՝ մոտ 15.9 տոկոս։
ՔՊ ցուցակը Իջևանում գլխավորում է համայնքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 37.43 տոկոսը։
Նախօրեին ՏԻՄ ընտրություններ են եղել նաև Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։ Ի տարբերություն նախորդ համայնքների՝ այստեղ ընտրությունները ոչ թե համամասնական, այլ մեծամասնական կարգով էին։ Արզնին ընտրում էր ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոն՝ ավագանու անդամների և գյուղապետի։