Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար։
Վարչապետ առաջարկությամբ՝ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Արշակ Կարապետյանը ՊՆ նախարար էր նշանավեկ 2021 թվականի օգոստոսին։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին նա նշանակվել էր Փաշինյանի խորհրդական, իսկ 2021թ. ապրիլի 6-ին՝ ազատվել այդ պաշտոնից, իսկ ապրիլի 13-ին՝ դարձել ԳՇ պետի առաջին տեղակալ։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր․ 2016-ին պաշտոնանկ էր արվել։
Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է։ 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, 2021-ի օգոստոսին դարձել է փոխվարչապետ։ Մասնագիտությամբ պատմաբան է։