Հայկական կողմից առնվազն 4 վիրավոր կա
Ժամը 15-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել՝ հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
«Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ»։
Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, հստակ հայտնի է 4 վիրավորի մասին․․․
Հիշեցնենք՝ ժամը 13-ի սահմաններում, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ծայրահեղ լարված էր մնում։ Բաքուն հայտարարել էր ադրբեջանցի երեք զինծառայողի վիրավորման և հայ զինծառայողների գերեվարման մասին։ Հայկական կողմն այս հաղորդմանը դեռևս չի արձագանքել։