Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները վկայում են, որ իրավիճակը տարածաշրջանում դեռ վերջնականապես չի հանդարտվել՝ հայտարարել է Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի, որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորի, ջանքերը չափազանց պահանջված են ստաբիլության ապահովման համար։
Անկասկած՝ մեծանում է ռուսական դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, Անդրկովկասում տնտեսական կապերի վերականգնմանը և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանն ուղղված շարունակական ջանքերի հարցում», – ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Պուտինի համոզմամբ՝ հեռանկարներն այնտեղ վատը չեն․ «Իսկապես տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված են այս խնդիրների երկարաժամկետ լուծմամբ»։
Առավոտյան Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե ռուսական կողմը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով։