Իսպանիայում 112 տարեկան 341 օրական հասակում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան, հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքից։
#New
18 Janvier 2022:
Décès de Saturnino de la Fuente Garcia, supercentenaire Espagnol, né à Leon en Espagne en 1909.
Doyen masculin du monde depuis le décès de Emilio Flores Marquez (Né le 8 Août 1908, mort en 12 Août 2021).
Il décède à 112 ans et 341 jours#Spain pic.twitter.com/eRbLEblWut— l'Histoire du jour© (@394Histoires) January 18, 2022
«Էլ Պեպինո» անունով հայտնի Սատուրնինոն ծնվել է 1909 թվականի փետրվարին և աշխարհի ամենատարեց տղամարդը ճանաչվել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Էմիլիո Ֆլորես Մարկեսի մահից հետո(ծնված 1902 թվականին)։
Սատորւնինոն պատմում էր, որ կարճահասակ լինելու պատճառով խուսափել էր 1936-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելուց և փոխարենը կոշկակարական բիզնես սկսել։ Նա հետաքրքրվում էր նաև ֆուտբոլով և խաղում տեղի ակումբներից մեկում։
1933-ին Սատուրնինոն ամուսնացել էր Անտոնինե Բարիո Գուտիերեսի հետ։ Նրանք ունեին 7 դուստր, 14 թոռ և 22 ծոռ։
Աշխարհում ամենատարեց մարդը շարունակում է մնալ 119-ամյա ճապոնուհի Կանե Տանական՝ ծնված 1903 թվականին։ Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում 2019-ի հունվարին։