Ի՞նչ անվճար սքրինինգային (քաղցկեղի ախտորոշման) ծրագրեր կան Հայաստանում, զրուցեցինք ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանի հետ։
— Քաղցկեղը չարորակ նորագոյացություններ են, որոնք կարող են առաջանալ բոլոր օրգաններում
— Բոլոր մարդիկ 6 ամիսը կամ գոնե 1 տարին մեկ պետք է ստուգվեն պոլիկնինիկաներում
— Յուրաքանչյուր կին լողանալուց հետո պետք է իր կրծքագեղձի զննումն իրականացնի և որևէ պնդության կամ ուռած հատված նկատելու դեպքում պետք է դիմի սոնոգրաֆիայի
— Քովիդը երբ ի հայտ եկավ, բավականին շատ դեպքեր գրանցվեցին թոքերի քաղցկեղի 1-ին կամ 2-րդ փուլի, որովհետև մարդիկ սկսեցին անել համակարգչային շերտագրում
— Մեր ժողովուրդը դիմում է բժշկի մեծամասամբ քաղցկեղի 4-րդ փուլում, իսկ այդ ժամանակ բուժելը չափազանց բարդ գործ է
— Քաղցկեղի բուժումը ամբողջությամբ անվճար է, բացառությամբ քիմիոթերապիայի, որը կատարվում է համավճարային եղանակով (մի մասը տալիս է հիվանդը, մի մասը՝ պետությունը)