Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը վաղը Մոսկվայում կստորագրեն դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, «երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի»։
Երկու նախագահները կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։
«Անդրադարձ կարվի քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի։ Բացի այդ, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։