Home / Բանակ / Սպայի կողմից սպային ծեծելը՝ քրգործի առարկա

Սպայի կողմից սպային ծեծելը՝ քրգործի առարկա

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքով այսօր քրեական գործ է հարուցվել ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը։ Այս մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդականը։

Գործը հարուցվել է՝ հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները և Վարդենիսի զորամասից ստացված հաղորդումը։ Կատարվում է նախաքննություն։

Նախօրեին shamshyan.com-ը գրել էր, որ 2 օր առաջ ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքում գտնվող դիվիզիոնում, շտաբի պետ, մայոր Ֆրունզե Աղաջանյանի և սպա Կարեն Սարդարյանի միջև ինչ-որ հարցի շուրջ զրույցն ավարտվել է նրանով, որ Կ. Սարդարյանը մարմնական ծանր վնասվածքով հայտնվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալում: