37֊ամյա Պատրիկ Փոումենը ոչ կոնտակտային վճարման (NFC մեխանիզմ) միկրոչիպ է ներդրել իր մաշկի տակ, որի շնորհիվ կարողանում է վճարումներ անել առանց հեռախոսի կամ քարտի՝ ընդամենը մոտեցնելով ձեռքը վճարման սարքին։
Միկրոչիպը տեղադրված է Փոումենի ձախ ձեռքում և մեկ գրամից պակաս քաշ ունի։ Չիպի կառուցվածքում ներառված լուսային դիոդի միջոցով այն լուսավորվում է ամեն անգամ, երբ վճարում է կատարվում։ Ըստ միկրոչիպի արտադրությամբ զբաղվող ընկերության, այն չունի լիցքավորելու կամ փոխելու կարիք և կարող է անժամկետ մնալ մարդու մաշկի տակ։ Լուսային դիոդը իր հերթին լիցքավորվում է մարդու մարմնի կինետիկական մոմենտի միջոցով։
Փոումենը ինքն իրեն «բիոհաքեր» է անվանում՝ մարդ, ով օգտագործում է սարքավորումները իրեն կատարելագործելու նպատակով։ Նա իր մարմնում 32 իմպլանտ ունի, այդ թվում՝ դռները բացելու համար չիպեր և ներդրված մագնիսներ։
Վճարման համար նախատեսված իմպլանտացվող չիպերը վաճառվում են դեռևս նախորդ տարվանից․ շուկայում դրանց ազատ վաճառքն առաջինն սկսել է Walletmor ընկերությունը։
Դռները ավտոմատ կերպով բացող իմպլանտները արտադրվում են 2017 թվականից BioTeq բրիտանական ընկերության կողմից՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։