Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Էդուարդ Շահբազյանի դին այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ, հաղորդում է Ոստիկանությունը։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին հաղորդվել էր, որ որպես անհետ կորած որոնվում է «22-ամյա Էդուարդ Շահբազյանը»։ Ոստիկանության Մաշտոցի բաժնից Epress.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ խոսքը նույն մարդու մասին է, ով, չնայած նախնական հաղորդագրությանը, իրականում ծնվել է 2004 թվականին և 18 տարեկան է։