Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։
Խոսել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, հուլիսի 1-ին երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների և իհարկե՝ Վարդավառի ու Կուրբան Բայրամի (մուսուլմանական տոն) մասին։
Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ:
Ավելի քան մեկ տասնամյակի դադարից հետո, սա երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է։