Home / Մեդիա / Բուն TV-ին հաղթեց Հ2-ին, Յան TV-ին և Թիվ 1 հեռուստաընկերություն 2020-ին

Բուն TV-ին հաղթեց Հ2-ին, Յան TV-ին և Թիվ 1 հեռուստաընկերություն 2020-ին

Բուն TV-ին այսուհետ մայրաքաղաքային սփռում կունենա։

Հուլիսի 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցն էր։

Մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցում էին «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ»-ը,  «ՅԱՆ ԹԻՎԻ»-ն և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ-ն, որոնք ՀՌՀ անդամների (փակ-գաղտնի) վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր:

Վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը: