Home / Դատարան / Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատական նիստի ժամանակ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատական նիստի ժամանակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատալսումների ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը՝  ընկնելով աթոռից:

Պրոդյուսերը մահացել է։ Տեղեկությունը հաստատել են «Շտապօգնություն» ՓԲԸ-ից:

 

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 17-ին ձերբակալել էր պրոդյուսեր, «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) նախկին անդամ, ընդդիմադիր ակտիվիստ Արմեն Գրիգորյանին։ Նա մեղադրվում էր հայկական հարթավայրերի, մասնավորապես՝ Շիրակի մարզի և Արարատյան դաշտավայրի բնակչության «ազգային արժանապատվությունը նվաստացնելու» և «նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու» մեջ: Ավելի մանրամասն՝ այստեղ: